Հետազոտության ընթացքում պարզվել է, որ 30-ից ցածր տարիքի ամերիկացի կանայք երեխա են ունենում`դեռ ընտանիք չկազմած: Արդյունքում` ԱՄՆ երեխաների գրեթե կեսը ծնվում է ոչ լիարժեք ընտանիքում:
Daily Mail-ը գրում է, որ ԱՄՆ-ում, ըստ հետազոտության` ամեն 10 կնոջից 4-ը երեխա է ունենում` դեռ չամուսնացած: Տվյալները ցույց են տվել, որ հիմնականում այս երևույթը տարածված է սպիտակամորթ, 20 տարեկան կանանց շրջանում:
Հետազոտությունն իրականացրել է Վաշինգտոնի Child Trends հետազոտական խումբը, որն ուսումնասիրել է կառավարական տվյալները: