Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Կարմիր կակաչն ու նախընտրական փորձարկումները

2012 թվականի ու աշխարհի վախճանի մասին մի շարք հաղորդագրություններ եղան, բայց լուսավորչականության մաղով անցած մարդու միտքը վախով կառավարելու անգիտակից կամ հնարավոր է նաև գիտակցված փորձերը ուժը կորցրել են: Մի քանի դար առաջ խեղճ ինկերին կաթոլիկ եկեղեցին կարողանում էր ցնցել հայելիներից արտացոլվող լույսով ու թույլ տալիս, որպեսզի օրվա էլիտան հունավորի այդ վախերից բացահայտված մտքերը: Երբ առաջին անգամ այս մասին լսեցի մի տեսակ քամահրանքով իմ մեջ հպարտություն ապրեցի, որ այդ մութ դարերը բարեբախտաբար պատմություն են դարձել: Բայց ո՞վ գիտի, միգուցե ամեն ինչ հպարտությանս մեջ էր թաղված: Ասում են, չէ՞, հպարտությունը մահացու մեղք է:

Եթե վախն այլևս այն ազդակը չէ, որի միջոցով բացվում է մարդու մտքի գանձարանը, ապա հարկավոր է այդ մտապաշարը մինչև այնտեղ մուտք գործելը կառավարել` մեզ սնուցել այն մտակառույցների սահմանափակ բազմությամբ, որից դուրս վախը կորցրած մարդը մտածելու նյութ ուղղակի չի ունենա: 2008 թվականին ժողովրդի պոռթկումը քաղաքական գործունեության դաշտը ականապատեց յուրովի: Ի հայտ եկան տարբեր քաղաքացիական խմբեր: Հասարակությունը սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում սկսեց ակտիվ քննարկել այնպիսի թեմաներ, որոնք մինչ այդ տաբու էին: Իշխանության ոտքերի տակ այս ընթացքում հերթական ականն էր պայթում ու գաղտնազերծում իրականությունը: Տարօրինակ էր, բայց օրինաչափ, իշխանությունը համբերատար տանում էր այս հանրային պարսավանքն ու բաց քննադատությունը: Ականապատ դաշտի քարտեզագրման նպատակով առաջիկա ընտրություններից առաջ այն մի կերպ զսպում էր սեփական բնականոն գործելաձևը` ազատություն տալով լրատվամիջոցներին: Արդյունքում, երբ վերջինիս արդեն հայտնի է հասարակության մտորումների քարտեզը, այն փորձելու է առավելագույնը կորզել այդ ամենից` շրջանակելով ու կանխարգելելով հասարակական ականների դիմակազերծ անող իրականության երևակումը` այն բացահայտողներին փակելով «ափիոնային» մտնոլորտում:

Մոռացության երկու ճանապարհ կա` մահվան ու քնի: Ժողովրդին մահվան դատապարտելը դյուրամարս չէ, դրա փայլուն վկայությունն են 2008թ. մարտի 1-ին մահացած ցուցարարները: Մինչ օրս այդ հարցը պարբերաբար քննարկվում է: Հին հունական մի սափորի վրա Հիպնոսն ու Թանատոսը Հերմեսի ուղեկցությամբ անդրաշխարհ են ճամփում տրոյական պատերազմի հերոսներից մեկին: Հերմեսի թեթև ձեռքով մեր ժողովուրդը նախընտրական քնով անցած իր ամենակարևոր ընտրությունն արդեն կանի կյանքից անդին` սերունդներին թողնելով հերոսական վաղճանի ևս մեկ էպիկական պատում:

Երկու շաբաթ առաջ լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցում հայկական հասարակության ակտիվ հատվածը քննարկում էր ու զայրույթով փաստում Հայկ Գևորգյանի չհիմնավորված կալանավորումը: Մի կողմից ազնիվ ու գործընկերային համարժեք պատասխանը, մյուս կողմից քաղաքական տեխնոլոգիական փորձարկման նմանվող այս քայլը երկար «հանդուրժողականությունից» հետո, այն էլ առանցքային ընտրություններից առաջ, կարծես ազդարարում է հանրային կարծիքի կառավարման նոր` հիպնոտիկ փուլի մասին: Ոչինչ չասող սերիալառատ հեռուստատեսային իրականության գորշ առօրյան պարբերաբար ընդհատվում էր իրար կրկնող լրատվական հաղորդումներով, որոնք բոլոր ալիքներով մարտյան ճագարի անժամանակ իրականությունում հայտնվածի փակուղայնությամբ քննարկում էին ոստիկանության գործունեությունը, կալանավայրն, ազատ արձակված լրագրողին, նրա հույզերն ու նպատակադրումները:

Նյարդաբանության ու հոգեբանության առաջընթացը քաղաքական ու սոցիալական գործընթացների կառավարման ոլորտում նոր գիտելիք ու գործիքներ է ավելացրել, որոնք թույլ են տալիս օրինակ` շրջանակավորմամբ ու սուբլիմացրած ասոցիատիվ-զգայական մտագործունեությամբ ազդել մարդկանց ընտրության վրա: Քաղաքական գործընթացներում վաղուց արդեն հանրային կարծիքի ձևավորման նպատակով լայն տարածում ու կիրառություն են գտել տարբեր կողմնորոշիչ վարքագծային կոնստրուկտներ գոյացնող հոմանիշները: Մի դեպքում հանրային գործչի շուրջ ստեղծվում է որոշակի բառապաշար ու բառալիցք, որը վարքագծային հավանական շեղումներ է առաջացնում, մյուս դեպքում այս կամ այն հարցի շրջանառմամբ կամ լռությամբ կանխորոշվում է քաղաքական դաշտի բովանդակության ծավալն ու կառուցվածքը: Այս անգամ ոստիկանության շուրջ գոյացած աղմուկն ու դրա անհամաչափ լուսաբանումը ոստիկանապետին դարձրեց քաղաքական դաշտի շանթարգել, որտեղ մեկտեղվեցին ու անիմաստ պարպվեցին հանրության կուտակված լիցքերը մի կողմից` նաև շրջանակելով ու ստեղծելով գոյություն չունեցող քաղաքական իրադարձություն, ինչը վատնեց լրատվական ժամանակի առյուծի բաժինը:

Իրականության հետ միակ կապը հանդիսացող լրատվամիջոցները ըստ էության հակառակորդի համար բացահայտեցին իրենց աքիլլեսյան գարշապարը` հստակ գիտակցված առաքելության ու քաղաքականության բացակայության պայմաններում անակնկալ գործողության դեպքում իրադարձության դիկտատուրային աներկբա տրվելու հակումը: Ցանկության դեպքում այս հնարքներով ցանկացած պահին կարելի է առևանգել իրականությունը` լրատվամիջոցներին հրամցնելով «լաբորատոր պայմաններում ստացված» սթրես: Արդյունքում լրագրողական հանրությունը քաղաքական գործիչներին ու ծրագրերը քննարկելու փոխարեն քանի օր է խոսում է քաղաքական դերակատար չհանդիսացող, այլ այդ քաղաքական էլիտաների շահերը սպասարկող` մեր հարկերից սնվող ոստիկանության ու ոստիկանապետի մասին: Փոխարենը մեր հասարակությունը, լրագրողների ուժերը ջլատող ու նրանց ահաբեկող մեքենայի գործողությունների արդյունքում, զրկված է այնպիսի հարցերի պատասխանների հնարավորությունից, ինչպիսիք են օրինակ` 2007-11թթ. ընթացքում ՀՀ ԱՎԾ տվյալներով 884 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ արտահանված պղնձի, ցինկի, մոլիբդենի, քրոմի ու տիտանի խտանյութի, հնարավոր ստվերի, հարկերի, խոստացված զարգացման ծրագրերի ու հանքարդյունաբերությունում ներգրավված աշխատուժի ու այլ հարցերի քննարկումից:

Իրիկնադեմին հոգնած հայկական հեռուստաալիքների ծիսական սերիալալրատվական շրջափուլից միացրի Viasat History ալիքը: Հաղորդումը նվիրված էր նախորդ դարի 40-ականներին սեքս խորհրդանիշ դարձած Րիտա Հեյվորթին /ծնված Մարգարիտա Կարմեն Կանսինո անվամբ/, ով իրական կյանքում բավականին ներփակված ու որոշակիորեն ամոթխած մարդ է եղել, բայց ո՞վ գիտի: Հոլիվուդյան մեքենան նրան նոր շունչ ու ինքնություն էր պարգևել, իսկ իրական Մարգոն տեսանելի էր իր մտերիմներին, այն էլ մասամբ, քանի որ այդ կինոմեքենայի ազդեցիկ հնարքների արդյունքում ակնկալիքները իրականությունից այնքան հեռու էին, որ ամենայն հավանականությամբ թույլ չէին տալիս առերեսվել փաստերի հետ` նենգափոխելով իրականությունն ու դերասանուհուն դատապարտելով անձնական դժբախտության: Հիշեցի հայելիներն ու շլացնող լույսից արտացոլվածն ու էլի ով գիտի ինչքան բան մտքովս անցավ: Պատկերացրի իրադարձության դիկտատին տրված` «լայն փակված աչքերով» լուսաբանողներին ու հասկացա, որ հայելիներն իրենց մոգական ուժը դեռևս չեն կորցրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում