Քիչ առաջ բուլղարական Պլովդիվ քաղաքում ավարտվել է Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությունը: «Միկա-Երևան» կանանց թիմը վերջին տուրում գեղեցիկ հաղթանակ տոնեց բուլղարական «Lokomotiv 2000»-ի նկատմամբ 3.5:0.5 հաշվով և զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Վերջին` հաղթական միավորը թիմին բերեց ՀՀ կանանց հավաքականի անդամ, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի կանանց կրկնակի չեմպիոնուհի Լիլիթ Գալոյանը:
Մեծ հիասթափություն բերեց մեր տղամարդկանց համանուն «Միկա-Երևան» թիմը, որը վերջին երկու տուրերում պարտություն կրեց: Վերջին տուրում մեր մրցակիցը գերմանական «Baden-Baden OSG» թիմն էր, որին «Միկա-Երևան»-ը պարտվեց 2.5:3.5 հաշվով: Ինչպես նախորդ տուրում, այս անգամ կրկին անհաջող խաղաց Արման Փաշիկյանը, որը գտնվում է վատ մարզավիճակում: Արդյունքում մեր տղաները զբաղեցրեցրին 11-րդ հորիզոնականը: