ԱՄՆ-ը հայտնել է չարագործի անունը, ով մտադիր էր պայթեցնել Կոնգրեսը: Նա 29-ամյա մարոկկացի Ամին ալ-Խալիֆին է:
Ինչպես հաղորդվում է, ալ-Խալիֆին ձերբակալվել էր ուրբաթ օրը` ահաբեկչություն կատարելու փորձի մեղադրանքով: Նա ԱՄՆ էր ժամանել 1999թ. , ոչ մի տեղ չէր աշխատում, բնակարան էր վարձակալել Առլինգտոնում:
Բնակարանի տիրոջ` Ֆրենկ Դիլդայի խոսքերով, կասկածելի երիտասարդը պարբերաբար Բալթիմոր քաղաքից տուփեր էր ստանում, որոնց վրա գրված էին`«Գրքեր»:
Դիլդան Ոստիկանություն է դիմել այն ժամանակ, երբ ալ-Խալիֆին սպառնացել է ծեծել նրան: Սակայն ոստիկաններն ասել են, որ ոչ մի հանցակազմ չկա, և ալ-Խալիֆին օրինական վարձակալ է:
Բայց իրականում իշխանություններն արդեն մի քանի ամիս շարունակ հետևում էին չարագործին:
Նրա հետ կապ մեջ են մտնում Հետախուզության դաշնային բյուրոյի աշխատակիցները, ովքեր ներկայանում են` որպես գրոհայիններ:
Դատական փաստաթղթերի համաձայն` ալ-Խալիֆին պատրաստվում էր պայթեցնել Կոնգրեսի շենքը, հարձակում գործել Պենտագոնի շենքի վրա: Սակայն , ալ-Խալիֆին չի հասցնում ի կատար ածել մտադրությունները. նա ձերբակալվում է Բյուրոյի աշխատակիցների կողմից:











































