Ըստ Ազգային վիճակագրական ծառայության վերջերս հրապարակած «Աշխատանքի շուկան ՀՀ-ում, 2005-2009» զեկույցի, Հայաստանում աշխատանքից ազատվողների գերակշիռ մեծամասնությունը` մոտ 70%-ը, աշխատանքից ազատվում է սեփական ցանկությամբ: 2008-ին աշխատանքից ազատվածների 73.2%-ը ազատվել է սեփական ցանկությամբ, 2009-ին սեփական ցանկությամբ ազատվել է ընդհանուր ազատվածների 69.3%-ը: Գործատուի նախաձեռնությամբ և կրճատումների հետ կապված 2008-ին ազատվել են ընդհանուր ազատվածների 11.2%-ը, 2009-ին` 16.2%-ը: Աշխատանքից ազատվածների մյուս մասը ազատվել է այլ պատճառներով: