ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնը պատրաստվում է այսօր Երուսաղեմում հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Իրանի վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով: Հանդիպումը տեղի է ունենալու մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտնել էր՝ Իսրայելի հարձակումը այժմ «խելամիտ» քայլ չէր լինի:
Սա Դոնիլիոնի առաջին այցելությունն է Երուսաղեմ` որպես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական:
The Jerusalem Post-ի տեղեկացմամբ՝ Սպիտակ տունը իր հայտարարության մեջ ասել էր, որ Դոնիլոնը Իսրայելում կլինի շաբաթ օրվանից մինչև երկուշաբթի օրը: Այցելության նպատակը Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Իրանի, Սիրիայի և տարածաշրջանային անվտանգության այլ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելն է:
Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպման վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդել: