Tuesday, 09 06 2026
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ

Վաղը սկսվում է Մեծ Պահքը

Ըստ Տեր Պարթև քահանա Մուրադյանի` այժմ պաս պահողները շատացել են, սակայն շատ մարդիկ դա հասկանում են որպես դիետայի միջոց. «Պահքի շրջանում մարդն ինքնազսպվածությամբ պետք է կարողանա հոգին և մարմինը մաքրել: Պահք պահողը պետք է ծածուկ պահի, որպեսզի Աստծուն ընդունելի լինի: Մարդ կա` պահք է պահում, սակայն ալկոհոլ էլ է օգտագործում, ծխախոտ էլ, սա անընդունելի է: Իսկ եթե մարդն անկեղծ սրտով աղոթում է, սակայն պահք չի պահում, ավելի
ընդունելի է Աստծո կողմից»:

Այս տարի փետրվարի 20-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր: Տոնն ունի ժողովրդական և եկեղեցական նշանակություն: Մեծ Պահքը սկսվում է Բուն բարեկենդանից հետո, որն այս տարի նշվում է փետրվարի 19-ին: Հնում այն նշվել է մեծ շուքով և ուրախությամբ:

Ըստ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի`տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ. «Կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել բարեկենդանից երկու-երեք օր առաջ, տանտիկիններն առատ սեղաններ էին գցում, պատրաստում ավանդական ուտեստներ: Փաթիլան, սըռոն, բխբխիկը բարեկենդանին պատրաստվող ավանդական ուտեստներից էին: Այդ օրը բոլորը զվարճանում էին, խաղում տարբեր խաղեր, շրջանցում էին օրենքներն ու ասում այն, ինչ մտածում էին»:

Մեծ Պահքի բոլոր կիրակիներն անվանակոչված են` Բուն բարեկենդանի, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդի կիրակիներ:

Պահքի 40 օրը խորհրդանշում է Քրիստոսի 40-օրյա պահքն անապատում: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց մեկշաբաթյա մի շրջան ևս` Ավագ շաբաթը, որի արդյունքում Պահքը տևում է 48 օր:

Այս տարի Մեծ պահքը կիսվում է մարտի 14-ին և կոչվում է Միջինք: Ազգագրագետի խոսքերով` ըստ ժողովրդական ավանդության` այդ օրը բաղարջից գաթա են պատրաստում, որի մեջ դնում են մետաղադրամ: Ում բաժին է հասնում մետաղադրամը, նրան այդ տարի հաջողություն է սպասվում: Հայաստանի շատ շրջաններում գաթայից կտրում և պահում էին հյուրի կտորը, որը հյուրասիրում էին առաջինն իրենց այցելողին:

Մեծ պահքի շրջանում արգելված է օգտագործել կենդանական ծագում ունեցող սննդամթերք: Սակայն միայն բուսական սննդով սնվելը բավարար չէ պահքի մեջ լինելու համար: Մարդն այդ 48 օրերի ընթացքում ենթարկվում է ինքնամաքրման, հրաժարվում մի շարք վատ սովորություններից` ստախոսությունից, շատախոսությունից, որկրամոլությունից, և այլն:

Մեծ Պահքն անվանում են նաև Աղուհացի շրջան, երբ մարդը հրաժարվում է նաև բուսական սննդից, սնվում միայն աղուհացով, որից հետո պահում է ծոմ: Պահք պահելը պարտադրանք չէ. ըստ Աստվածաշնչի` «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3): Մեծ Պահքի շրջանում արգելված են եղել պսակադրությունները և մատաղը, սակայն Վազգեն Ա Կաթողիկոսի շրջաբերականով թույլատրվեց խիստ անհրաժեշտության դեպքում պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես` Ավագ շաբաթվա բոլոր օրերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում