Սիրիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիան որոշիչ նշանակություն ունի մերձավորարևելյան խաղաղության համար:
Սիրիան առանցքային դերակատար է տարածաշրջանում, իսկ խաղաղության հաստատումն առանց այդ երկրի անհնար է:
Որպեսզի հնարավոր լինի հասկանալ տարածաշրջանում Սիրիայի ազդեցության չափը, անհրաժեշտ է ծանոթ լինել նրա պատմությանը, արաբական և իսլամական աշխարհում նրա դերին, ինչպես նաև նրա աշխարհաքաղաքական դիրքին:
«Սիրիան այն երկրների հատման կետն է, որոնք կազմում են մերձավորաևելյան հիմնահարցի առանցքը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Դավութօղլուն կրկին խոսել է պաղեստինյան հիմնահարցից` մեղադրելով Իսրայելին Պաղեստինի անարդարացի շրջափակման մեջ, որից տուժում է ավելի քան 1,5 մլն մարդ:
Այս մասին հաղորդում է Zaman-ը: