Ինչպես հաղորդում է սիրիական Sana գործակալությունը, Սիրիայի նոր սահմանադրության հանրաքվեին կմասնակցի 14.6 միլիոն մարդ: Հանրաքվեն տեղի է ունենալու փետրվարի 26-ին:
Սիրիայի ՆԳ նախարար Մուհամմեդ աշ-Շարի հայտարարության համաձայն` հանրաքվեին կարող են մասնակցել 18 տարին լրացած անձինք:
Սիրիայի ԱԳ փոխնախարար Հասան Ջալիլի տեղեկատվության համաձայն` քվեարկությունը տեղի կունենա 13 հազար 835 տեղամասերում: Հանրաքվեի մասնակիցները պետք է քվեարկեն` համաձա՞յն են, թե՞ ոչ Սիրիայի սահմանադրության նոր տարբերակին:
Փոխնախարարի խոսքերով` Սիրիայի ՆԳՆ-ում «ընդունվել են բոլոր հնարավոր միջոցները» հանրաքվեի հաջող անցկացման համար:
Նոր սահմանադրությունն ապահովում է բազմակուսակցական ընտրություններ, Սիրիայի քաղաքացիների անվտանգությունը, իսկ Սիրիան սահմանում է «դեմոկրատական պետություն»:











































