Ճապոնական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ճապոնիայի կայսր` 78-ամյա Ակիխիտոյի վիրահատությունը, որը փետրվարի 18-ի առավոտյան կատարվել է Տոկիոյի համալսարանին կից գործող հիվանդանոցում և տևել է գրեթե հինգ ժամ, հաջող է անցել:
Մոտ ժամանակներս բժիշկները խորհրդակցություն կանցկացնեն, որի ընթացքում կքննարկվի կայսեր ինքնազգացողությունը և կորոշվի նրան հիվանդանոցից դուրս գրելու ստույգ օրը:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Ակիխիտոն կկարողանա հիվանդանոցից տուն գնալ ոչ շուտ, քան վիրահատությունից 2-3 շաբաթ անց:










































