Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ելույթ է ունեցել FY (Fiscal year) 2013 Միջազգային հարաբերություններ և Կոնգրեսի բյուջետային հաստատումներ նիստում: Իր ելույթում նա անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը.
«ԱՄՆ-ը հետագայում նույնպես աջակցելու է Կովկասի խաղաղությանը, կայունությանը, ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, զարգացմանը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ը շարունակում է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերների հետ:
Վրաստանը դեռ կանգնած է Աբխազիայի ու Հարավային Օսիայի հակամարտությունների առջև: Այդ հակամարտություններին կարելի է հավելել նաև 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի հետ կապված իրադարձությունները: ԱՄՆ-ի նպատակն ինքնիշխան, ամբողջական, ժողովրդավարական ու զարգացող Վրաստանին աջակցելն է՝ որպես ուժեղ գործընկեր և ժողովրդավարական բարեփոխումների պոտենցիալ մոդել տարածաշրջանում»:
Քլինթոնի խոսքերով՝ ԱՄՆ-ը հանդիսանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակից:
Նա հավելել է, որ հաջորդ տարի ԱՄՆ-ը մինչև 300 միլիոն դոլարի է նվազեցնելու տաբեր երկրներին ցուցաբերվող հումանիտար օգնությունը: