RIA-Novosti գործակալության փոխանցմամբ`ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնը այսօր ժամանում է Իսրայել: Ըստ որոշ լրատվամիջոցների`այնտեղ քննարկվելու է Իրանին հարված հասցնելու հարցը:
«Դոնիլոնը փետրվարի 18-20-ը կայցելի Իսրայել` այդ երկրի իշխանությունների հետ քննարկելու մի շարք հարցեր, այդ թվում` Իրանի, Սիրիայի և տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Դոնիլոնի այցն իրականացվում է ԱՄՆ-ի և Իսրայելի միջև բարձր մակարդակի քննարկումների շրջանակում և նպատակ է հետապնդում հաստատելու այդ երկրի հավատարմությունը անվտանգության ապահովման գործում»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ որոշ վերլուծաբանների և քաղաքական գործիչների կարծիքով` Իսրայելն առաջիկայում կարող է հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին: Միջազգային հանրությունն Իրանին մեղադրում է միջուկային զենք ստեղծելու ծրագիր իրականացնելու մեջ, ինչն իրանական կողմը ժխտում է: