ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի ղեկավար Քրիս Քրիսթին վետո է կիրառել միասեռականների ամուսնությունը օրինականացնող օրինագծի նկատմամբ: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում կատարելով CNN հեռուստաալիքին:
Քրիս Քրիսթին հայտարարել է` նման հարցերը պետք է որոշվեն հանրաքվեի միջոցով: Նշվում է, որ Նյու Ջերսիի բնակչության մոտ 52%-ը պաշտպանում է այս օրինագիծը: Նահանգապետի վետոյի իրավունքը հաղթահարելու համար անհրաժեշտ է, որպեսզի նահանգի օրենսդիր մարմնում օրինագիծը ստանա ձայների 2/3-ը: