Ըստ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի պաշտոնյաներից մեկի` ԱՄՆ-ի առևտրի նախկին նախարար Վիլյամ Դեյլին նշանակվելու է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Նախագահ Օբամայի այս քայլերը նախապատրաստական աշխատանք են 2012-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ:
Օբամայի վարչակազմի պաշտոնյաներն այս մասին հայտնել են լրատվամիջոցներին` անանուն մնալու պայմանով:
Սպասվում է, որ «JP Morgan Chase»-ի պաշտոնյա Դեյլին այս պաշտոնում փոխարինելու է նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Փիթ Ռաուզին, որը զբաղեցնում է այս պաշտոնը այն ժամանակից, երբ Ռամ Էմանուելը Չիկագոյի քաղաքագլխի ընտրություններին մասնակցելու համար լքել էր այն: