Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Դամասկոսում տեղի է ունեցել հանդիպում Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Չժան Ցզյունի և Սիրիայի կառավարության ներկայացուցիչների միջև: Չինացի դիվանագետը Դամասկոս է ժամանել` փորձելով խաղաղ կարգավորման ելք գտնել ներսիրիական զարգացումների համար:
Հաղորդվում է, որ Չժան Ցզյունը հանդիպել է նաև Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ: Փորձագետների կարծիքով՝ սա Չինաստանի կողմից փորձ է՝ վերականգնելու իր վարկն աշխարհում, քանի որ շատ երկրներում Չինաստանի որոշումը՝ վետո կիրառել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի նկատմամբ, լուրջ դժգոհություններ է առաջացրել:











































