«Առաջին լրատվականն» արդեն տեղեկացրել է, որ 2010 թ. դեկտեմբերի 31-ին բողոքի ակցիայից հետո բերման է ենթարկվել, ապա 15-օրյա կալանքի ներկայացվել Ռուսաստանի առաջնորդներից մեկը` Բորիս Նեմցովը: Հետագա օրերին նրան աջակցելու համար կազմակերպված ակցիաների ժամանակ բերման ենթարկվեց ևս մի քանի տասնյակ մարդ: Երեք հոգի բերման են ենթարկվել Կարմիր հրապարակից, 24-ը՝ Սիմֆերոպոլյան բուլվարից: Իսկ հունվարի 3-4-ը բերման է ենթարկվել ևս 55 հոգի:
Նեմցովի կալանքի փաստին անմիջապես արձագանքել են ԱՄՆ-ից: Ամերիկացի սենատորներ Ջոն Մաքքեյն ու Ջո Լիբերմանն այս ձերբկալությունն անվանել են «ամոթալի» և «վրդովեցուցիչ», իսկ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ֆիլիպ Քրոուլին էլ իր հերթին հայտարարել է, որ Բորիս Նեմցովի ձերբակալությունը «հակասում է ԱՄՆ և Ռուսաստանի համընդհանուր շահերին» և խանգարում է դրանց արդիականացմանը:
Ռուսական կողմն անմիջապես այդ հայտարարությունները որակել է որպես միջամտություն արդարադատությանը և երկրի ներքին գործերին: