Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ հունվարի 1-ին՝ Գարեգին Նժդեհի ծննդյան օրը, Կապանում նրա հուշահամալիր են այցելել միայն 2 հոգի: Երկրապահ Արթուր Սահակյանն ու Կապանի «Ճանշին» ձեռնարկության տնօրեն, ՀՀԿ-ական Արարատ Կարապետյանը: Սակայն պարզվում է, որ զորավարի ծննդյան 125-ամյակը հիշել ու հենց նոր տարվա առաջին ժամերին հուշահամալիր է այցելել ՀՀԿ Սյունիքի մարզային խորհրդի փոխնախագահ Ռոմիկ Սարգսյանը: «Արդեն մի քանի տարի է՝ ես երեխաներիս հետ Նոր տարվա գիշերը հուշահամալիր եմ այցելում»,- ասաց Ռ. Սարգսյանը` արձագանքելով «Միայն երկուսը հիշեցին Նժդեհին» նյութին:
:










































