Tuesday, 23 04 2024
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Նոր Հայաստանի պատը

Մաշտոցի այգու պատմությունը, ըստ էության, դառնում է Հայաստանում նախընտրական իրավիճակի և հետընտրական հեռանկարների լակմուսի թուղթ: Խնդիրը միայն այն չէ, թե ինչ են անում այգու հետ: Խնդիրն այստեղ առաջին հերթին այն է, թե ինչպես են վարվում հասարակության հետ: Երբ Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ, նա հայտարարեց, թե քանդելու է Հայաստանում չհասկացվածության պատը: Նրա հայտարարությանն իհարկե ոչ ոք չհավատաց, առավել ևս՝ որ չկային հավատալու քիչ թե շատ տեսանելի հիմքեր:

Սարգսյանն իր նախագահության ընթացքում ուներ բազմաթիվ հնարավորություններ, չորս տարի ժամանակ՝ որպեսզի խորհրդարանական ընտրությունից առաջ այդ պատը քանդեր և հանրությանն էլ մատնացույց աներ՝ տեսաք, իսկ դուք չէիք հավատում: Բայց, այսօր Սերժ Սարգսյանը պատ է կառուցել իր և քաղաքացիների միջև՝ ոստիկանական պատ, որը Մաշտոցի այգու շինարարությունն է պաշտպանում Հայաստանի քաղաքացիներից:

Չհասկացվածության պատի քանդումը ոչ թե այդպիսի իրադրություն պետք է ենթադրեր, այլ պետք է ենթադրեր հակառակը՝ որ Սերժ Սարգսյանի կուսակից քաղաքապետը այսօր գար և այգում անկեղծ զրույցի բռնվեր քաղաքացիների հետ, փորձեր նրանց բացատրել իր դիրքորոշումը, փորձեր հասկանալ նրանց դիրքորոշումը, նրանց հետ օր ու գիշեր մնար այգում, մինչև որ կգտնվեր շահավետ փոխզիջում, և գոհ կլինեին բոլորը, այդ թվում՝ և այն խանութպանները, որոնք էլ իրենց հերթին են հայտնվել բավական հիմար վիճակում, թեև զգալիորեն՝ նաև իրենց մեղքով: Բայց լսելով հուսախաբ չանելու մասին Սերժ Սարգսյանի կոչը՝ Տարոն Մարգարյանը նրան իսկապես հուսախաբ չի անում և քաղաքացիների ու իշխանության միջև շարում է, այսպես ասած, իր բաժին ոստիկանությունը:

Ու այդպես ամեն մի պաշտոնյա չհասկացվածության այդ պատի մեջ դնում է իր բաժին ոստիկանությունը՝ որպես այդ պատի «աղյուսներից» մեկը: Հիմա դրվում է հերթական աղյուսը, այսինքն՝ չհասկացվածության պատը, ըստ էության, ոչ միայն չի քանդվել այսքան ժամանակ, այլև ներկայումս էլ ավելի է ամրանում: Պարզապես «շինարարական տեխնոլոգիաներն» են որոշակիորեն փոխվել: Այս իրավիճակը հասարակության համար իհարկե նոր չէ, քանի որ առանձնակի պատրանքներ էլ հասարակությունը երբեք չի ունեցել: Այսինքն՝ երբեք էլ չի եղել այն մտայնությունը, թե պատն արդեն չկա: Հետևաբար, հասարակության վարքում այստեղ փոփոխություններ չեն ենթադրվում: Պարզապես պահանջվում է առավել ակտիվություն, առավել հետևողականություն, և պահանջվում է, որ այդ պատը քանդի հենց հասարակությունը, որովհետև իշխանությունն այն քանդողը չէ:

Թեև երևի թե կա նաև մեկ այլ ճանապարհ՝ դա պարզապես պատից այս կողմ հասարակական համակեցության նոր միջավայր ձևավորելն է, հասարական-քաղաքացիական նոր պայմանագիր կնքելն ու այդ կանոններով ապրելը, որպեսզի իշխանությունն ու իշխանության Հայաստանը մնան իրենց կառուցած պատից այն կողմ: Այսինքն՝ հասարակությունն իշխանության կառուցած կամ ամրացրած այդ պատը, ըստ էության, պետք է օգտագործի բոլորովին այլ ֆունկցիոնալ նպատակով, ինչպես, օրինակ, Իսրայելն է Պաղեստինի արաբների առաջ պատ կառուցում մահապարտ ահաբեկիչների մուտքը Երուսաղեմ կանխելու համար: Նույն կերպ Հայաստանի քաղաքացիներն այդ չհասկացվածության պատը պետք է վերածեն կանխարգելիչ մի արգելապատնեշի, որը թույլ չի տա քրեաօլիգարխիկ արատների ներթափանցումը նոր հասարակություն և հստակ կսահմանազատի նոր Հայաստանը հին ռազմաֆեոդալիզմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում