Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին Վրաստան է ժամանելու ամերիկացի մասնագետների խումբը, որը Վրաստանում հետազոտելու է երկրի պաշտպանունակության բարձրացման հարցը: Այս մասին հայտարարել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիան:
Վերջինիս խոսքերով՝ ամերիկացի մասնագետները Վրաստանում կուսումնասիրեն այդ երկրի սպառազինության կարիքները: Այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունվարի 30-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի ու Վրաստանի նախագահներ Բարաք Օբամայի ու Միխեիլ Սաակաշվիլիի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Ապա տվյալ թեման Բրյուսելում զարգացրել էին երկու երկրների պաշտպանության նախարարներ Լեոն Պանետան ու Բաչո Ախալայան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վրացական կողմը հայտարարել է, թե Վրաստանը ցանկանում է ԱՄՆ-ից ստանալ հակաօդային ու հակատանկային պաշտպանության միջոցներ: