Ամերիկյան Մերիլենդ նահանգում (արևելյան ափ) կառավարական երկու շենքերում տեղի են ունեցել պայթյուններ: Այս մասին հարղորդում է Associated Press գործակալությունը:
Ինչպես հաղորդել են ոստիկանները, պայթյուններից մեկը տեղի է ունեցել նահանգի Հանովեր քաղաքի վարչակազմի շենքում, իսկ երկրորդը` նահանգի տրանսպորտի նախարարությունում:
Այլ տեղեկություններ այս պահին չեն հաղորդվում: Որոշ աղբյուրների հաղորդմամբ, պայթյունների հետևանքով տուժածներ չկան, ինչպես նաև շենքերին լուրջ վնաս չի հասցվել:
Ըստ գործակալության, պատճառը հավանաբար պայթուցիկով փաթեթներն են, որոնք գերատեսչությունները ստացել են փոստով: