Monday, 04 12 2023
Հանրապետության մի շարք տարածքներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը
Տանիքից գողացել են տոնածառը. փնտրվում են կոտայքցի 3 գողերն ու տոնածառը
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 5-ի համար
Բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և տրակտորը․ կա 4 տուժած
Աբովյանում հայտնաբերվել է իրանցի 35-ամյա տղամարդու դի
Պաշտոնական Բաքուն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը
Բաքուն փորձում է Երևանի ձեռքով լուծել արևմտյան ճնշումների խնդիրը
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած 15-ամյա տղայի մասին
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է»․ Կլաար
Միջազգային հանրության աջակցությունն էական է ԼՂ-ի էթնիկ զտման ենթարկված բնակչության միջազգային պաշտպանության համար. Միրզոյան
Ֆրանսիական ամեն համայնք մի հայ ռազմագերու է հովանավորում. հանրային արշավ է սկսվել
«Ռուսաստանը որևէ մեկի նկատմամբ թշնամական մտադրություններ չունի»․ Պուտին
«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին
Դանակահարել են դպրոցում, ծնողը հայտնել է, թե հեծանիվից է ընկել, 15-ամյա Նարեկը մահացել է
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հրշեջները մարել են Լոռու մարզի Լեռնանցք գյուղում բռնկված խոշոր հրդեհը
21:40
Կարմիր խաչի տնօրենն այցելել է Գազա
Իրանը ձգտում է վերահսկել պանթուրքական ծրագիրը՝ այն, ինչ Ռուսաստանը չկարողացավ
Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
Հայաստանը միջազգային գործընկերներին ներկայացվել է որպես «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջող իրականացման օրինակ
Podcast կարևորի մասին
Սպանություն սահմանին. Երեւանը խստիվ դատապարտում է
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պարզաբանել է բնագավառում լիցենզավորման և մասնագետների հավաստագրման նոր կարգը
Կիրակնօրյա լրատվական – վերլուծական թողարկում
Գազայում ՄԱԿ-ի զոհված աշխատակիցների թիվը հասել է 111-ի
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանն այցելել է Վայոց ձորի և Սյունիքի մարզեր
ՀՀ և ՌԴ բուսասանիտարական մարմինների միջև խորհրդակցություններ են ընթանում՝ առաջացած խնդիրների հրատապ լուծման նպատակով
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը բանակցությունների համար ժամանել է Բաքու
Հրդեհ՝ Լեռնանցք գյուղում

ԱՄՆ Կոնգրեսի 112-րդ նստաշրջանում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը

Ինչպես հաղորդում է Regnum.ru գործակալությունը` հղում կատարելով ադրբեջանական APA գործակալությանը, ԱՄՆ Կոնգրեսի 112-րդ նստաշրջանի ժամանակ քննարկման հանված հիմնական թեմաների մեջ կլինեն հետևյալ խնդիրները` Ղարաբաղյան հիմնահարցը, Ադրբեջանի էներգետիկ ոլորտի զարգացման հարցը, Հայաստանի տնտեսական զարգացման հարցը և Վրաստանի վերականգնումը 2008թ. Ռուսաստանի հետ պատերազմից հետո: Այս մասին հայտարարել է Եվրասիայի հարցերով փորձագետ Ջիմ Նիկոլը` ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված «Հայաստան, Ադրբեջան, Վրաստան. քաղաքական գործընթացները և դրանց ազդեցությունը ԱՄՆ շահերի վրա» զեկույցում:
«Ոմանք կարծում են, որ ԱՄՆ-ն ավելի լուրջ աջակցություն պետք է ցույց տա տարածաշրջանին (Հարավային Կովկաս – 1in.am), որը միավորում է սևծովյան և կասպից տարածաշրջանները, ավելացնի դրա դերակատարությունը որպես առևտրային միջանցք Արևելքի և Արևմուտքի միջև: Նրանք սպասում են ԱՄՆ-ից ավելի մեծ աջակցություն` պատերազմների, հանցագործությունների կանխարգելման, ահաբեկչության, մաքսանենգության դեմ պայքարի, պետությունների անկախությանն աջակցության, ինչպես նաև հակամարտությունների կարգավորման գործում: Մյուսներն էլ կոչ են անում ավելի զգույշ լինել քաղաքականության ընտրության գործում, որը թույլ կտա ավելացնել ԱՄՆ դերակատարությունը մի տարածաշրջանում, որը տուժում է էթնիկական և քաղաքացիական հակամարտություններից»,- հայտարարել է Նիկոլը:
Զեկուցողը հատուկ շեշտել է Ադրբեջանի և Վրաստանի դերակատարությունը Իրաքի դեմ պատերազմում` հայտարարելով, որ այս երկրներն անվերապահորեն իրենց աջակցությունն են հայտնել կոալիցիոն զորքերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում