Ինչպես հայտնում են գերմանական լրատվամիջոցները, «Եվրատեսիլ 2010»-ի անցած տարվա հաղթող գերմանուհի Լենան (Լենա Մայեր-Լանդրութը) կրկին իր երկիրը կներկայացնի համաեվրոպական այդ մրցույթին: Մրցույթը կայանալու է հաջորդ տարվա մայիսին Դյուսելդորֆ քաղաքում: Հայաստանի օրինակով, երգչուհին հայտնի է, իսկ երգչուհու երգը պետք է ընտրեն հեռուստադիտողները:
Unser Song Fur Deutschland` «Մեր երգը Գերմանիային» մրցույթը կկայանա երեք փուլով` երկու կիսաեզրափակիչ և եզրափակիչ: Ընդ որում, յուրաքանչյուր կիսաեզրափակչում Լենեն կներկայացնի 6-ական երգ, որոնցից երեք լավագույնները դուրս կգան եզրափակիչ: