РИА Новости-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերը հաջորդ շաբաթ մեկնելու է Իսրայել: Պլանավորված է, որ այնտեղ նա քննարկելու է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տիրող իրավիճակը:
Կլեպերը Սենատի լսումների ժամանակ հայտարարել է. «Մենք հետախուզական տվյալներ ենք փոխանակում Իսրայելի հետ: Ես պատրաստվում եմ հաջորդ շաբաթ հանդիպել իսրայելական հետախուզության ներկայացուցիչների հետ և մանրամասնորեն քննարկել այդ հարցերը (տարածաշրջանի անվտանգությանն առնչվող խնդիրներ)»:
Կլեպերն այլ մանրամասներ չի հաղորդել առաջիկա իսրայելական այցից, ինչպես նաև չի հստակեցրել, թե կոնկրետ որ հարցերն է նա պատրաստվում քննարկել իր իսրայելցի գործընկերների հետ: