Նյու Յորքի արքեպիսկոպոս Թիմոթի Դոլանը, որն այս հանգստյան օրերին կդառնա կարդինալ, հայտարարել է, որ նոր պաշտոնում կփորձի համոզել Վատիկանին, որ իր քաղաքը աստվածաշնչյան Սոդոմ Գոմորի ժամանակակից տարբերակը չէ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Ես արդեն երեք տարի է՝ այստեղ արքեպիսկոպոս եմ։ Այո, Նյու Յորքում տեղ կա աշխարհիկ արժեքների և մատերիալիզմի համար, ինչպես և ամեն տեղ, բայց ես Նյու Յորքում գտել եմ շատ կրոնական հասարակություն՝ կրոնի նկատմամբ բնածին հարգանքով և կրոնով հետաքրքրված»,- ասել է Դոլանը:
Գործակալությունը նշում է, որ Դոլանը համարվում է ամենահայտնի նոր կարդինալներից մեկը: