Իտալիայի առաջնության 18-րդ տուրի մեկնարկային խաղում «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ խոշոր` 1:4 հաշվով, սենսացիոն պարտություն կրեց «Պարմա»-ից: «Միլան»-ը հյուրընկալվելիս 0:1 հաշվով առավելության հասավ «Կալյարի»-ի նկատմամբ: Հանդիպման 85-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ Ռոդնի Շտրասերը: 74-րդ րոպեին խաղադաշտ մտավ «Միլան»-ի նորեկ Անտոնիո Կասսանոն, ում փոխանցումից հետո էլ աչքի ընկավ Սիեռա-Լեոնեն ներկայացնող ֆուտբոլիստը: Այս հաղթանակից հետո Ալեգրիի սաներն ավելի ամրապնդվեցին առաջատարի դիրքում, քանի որ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում ընթացող «Լացիո»-ն գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ջենոա»-ի հետ, իսկ քիչ առաջ ավարտված խաղում էլ երրորդ տեղում ընթացող «Նապոլի»-ն 3:1 հաշվով պարտվեց «Ինտեր»-ին: Փաստորեն, Լեոնարդոն իր առաջին իսկ հանդիպումն ավարտեց հաղթանակով: «Ռոմա»-ն առաջին խաղակեսից հետո 1:2 հաշվով պարտվում էր «Կատանիա»-ին, բայց իվերջո հաղթեց 4:2 հաշվով, դուբլերի հեղինակներ դարձան Բորիլլոն ու Վուչինիչը: Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները` «Բոլոնիա»-«Ֆիորենտինա»` 1:1, «Բրեշիա»-«Չեզենա»` 1:2, «Լեչե»-«Բարի»` 0:1, «Պալերմո»-«Սամպդորիա»` 3:0, «Ուդինեզե»-«Կևո»` 2:0: