«Մանչեսթր Յունայթեդ»-ը շարունակում է Էդվին վան դեր Սարին արժանի փոխարինող փնտրել: «Goal.com»-ի հաղորդմամբ` այս անգամ հավանական թեկնածուի դերում դիտվում է «Ինտեր»-ի բրազիլացի դարպասապահ Ժուլիո Սեզարը: Այս պահին Սեզարը բուժման կուրսեր է անցնում և այդ ընթացքում փորձում է հարթել պայմանագրային խնդիրները: Իտալական մամուլն արդեն հայտնել է, որ «Ինտեր»-ի ղեկավարությունը հրաժարվել է բարձրացնել բրազիլացու աշխատավարձը, ինչը բարդացրել է նրա հարաբերություններն ակումբի նախագահ Մասիմո Մորատտիի հետ:
Միևնույն ժամանակ, միլանցիները նոր խաղացողներ են փնտրում թիմի հարձակման գիծն ուժեղացնելու համար: Այդ մասին հայտնել է «Ինտեր»-ի գլխավոր տնօրեն Էռնեստո Պաոպիլյոն: «Մենք ցանկանում ենք ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Էդիսոն Կավանիին և Մարեկ Համշիկին: Սկզբում մենք քննարկում էինք այլ թեկնածուների, բայց կարծում եմ, որ հիմա ճիշտ ժամանկն է այս տարբերակի մասին մտածել»:
«Ռեալ»-ի ֆրանսիացի հենակետային կիսապաշտպան Լասսանա Դիարան խնդրում է, որ իրեն թողնեն Անգլիա գնալ: «Marca»-ին տված հարցազրույցում Դիարան ասել է, որ իր ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթր Յունայթեդ»-ը և ինքը շատ է ցանկանում հանդես գալ անգլիական ակումբի կազմում: Իսպանական մամուլի տարածած լուրերի համաձայն` Ալեքս Ֆերգյուսոնը պատրաստ է 13 մլն. եվրո վճարել սևամորթ ֆուտբոլիստի համար: