Ինչպես հաղորդում է ABC հեռուստաալիքը, երեկ Լոս Անջելեսի օդային տարածքում վայրէջք է կատարել մի ինքնաթիռ, որը ընդհուպ մոտեցել է նախագահ Բարաք Օբամայի ինքնաթիռին: Հետագայում այդ ինքնաթիռում իրավապահները հայտնաբերել են մոտ 20 կգ մարիխուանա:
Հայտնի է, որ ԱՄՆ նախագահը նախընտրական քարոզչություն կատարելու նպատակով ժամանել էր Կալիֆոռնիա: Առավոտյան այն պետք է թռչեր Լոս Անջելեսի օդանավակայանից, սակայն «թիվ մեկ» օդանավի օդային տարածք է ներխուժել Cessna-182 տիպի ինքնաթիռ, որին «չեզոքացնելու» համար օդ են բարձրացվել F-16 ռազմական ինքնաթիռներ: Հայտնի է, որ ինքնաթիռը պատահաբար է «խախտել» Օբամայի անդորրը: