ԱՎԾ վերջին հրապարակման համաձայն` պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը շարունակում է նվազել: 2010թ. նոյեմբեր ամսին պաշտոնական գործազրկությունը կազմել է 6.8%` հոկտեմբերի 6.9%-ի դիմաց: Եթե գործազրկությունը դիտարկենք 2010թ. հունվար-նոյեմբեր կտրվածքով, ապա այն կկազմի 7% (կամ 83 600 մարդ)` հունվար-հոկտեմբերի 7.1%-ի դիմաց: 2009թ. հունվար-նոյեմբերին պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը կազմել է 6.9%, առանձին վերցրած նոյեմբեր ամսին` 7.1%: