«Անիմաստ բաներով զբաղվելու ժամանակ չունենք»,- երևանցիներից շատերն այսպես էին արձագանքում, երբ հետաքրքրվում էինք, թե մայիսին կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ են և ի՞նչ սպասելիքներ ունեն այս ընտրություններից:
Մայրաքաղաքի փողոցներում անցկացրած մեր հարցումներից պարզ դարձավ, որ երևանաբնակների մեծ մասին առաջիկա ընտրություններն ընդհանրապես չեն հետաքրքրում, տարբերություն չէին տեսնում՝ ընտրությունները կանցնեն մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական ընտրակարգերով: Հարցին, թե ընտրակաշառք կվերցնե՞ն, մեր համաքաղաքացիները պատասխանում էին՝ «անպայման, հաճույքով»:
Նմանատիպ պատկեր էր արձանագրել նաև «Հասարակական քաղաքական հետազոտությունների կենտրոնի»՝ հունվարի 20-ից փետրվարի 9-ը անցկացրած հարցումը, որի արդյունքները հրապարակվել էին երեկ: Հիշեցնենք, որ հարցվողների մեծամասնությունը` 45%-ը, նշել էր, որ չի մասնակցելու առաջիկա ԱԺ ընտրություններին:
Կարծիքների մասին մանրամասն՝ տեսանյութում:











































