Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 16-ամյա բնակիչ Գուրգեն Հարությունյանին, ով «Էմո» շարժման հետեւորդ էր եւ օրեր առաջ ինքնասպանություն էր գործել կախվելու միջոցով, դրդել են ինքնասպանության: Մեր տեղեկությունների համաձայն` նրա հետ ինտերնետով կապի մեջ է եղել նույն շարժման հետեւորդ մի աղջիկ, ով Գուրգենին ասել է` ես ինքնասպան եմ լինում, քո անելիքն էլ դու որոշի: Դրանից կարելի է եզրակացնել, որ այն գրությունը (թե զզվել է անգլերենից), որը Գուրգենը թողել էր մահից առաջ, մահվան հետ պատճառահետեւանքային կապ չունի: Հիշեցնենք, որ մինչեւ դեպքը Գուրգենը դագաղ էր նկարել եւ այցելել տատիկի ու պապիկի շիրիմներին: