Ըստ ԱՎԾ վերջին հրապարակման` գործազրկության նպաստ ստացողների թիվը 2010թ. նոյեմբերին կազմել է 20 հազար 500 մարդ: Այս թիվը կազմում է պաշտոնապես գրանցված գործազուրկների (84 հազար մարդ) մոտ քառորդ մասը: Ընդ որում, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, նպաստառու գործազուրկների թիվը նվազել է 5 հազար 500 մարդով: Նվազել է նաև գործազրկության նպաստի միջին չափը. եթե 2009թ. նոյեմբերին այն կազմել է մոտ 16 հազար 900 դրամ, ապա 2010թ. նոյեմբերին կազմել է մոտ 16 հազար 500 դրամ: