«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը տեղեկացրել էր, որ փետրվարի 17-ին թիմն իր առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի Կիպրոսի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «ԱԵԶ» թիմի հետ, սակայն վերջին պահին փոխվեց Հայաստանի բազմակի չեմպիոնի մրցակիցը: Փետրվարի 17-ին փյունիկցիները կմրցեն չինական «Չանգչունգ Յաթաի» թիմի հետ, որը Չինաստանի բարձրագույն խմբում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
«Փյունիկ»-ի հետ Կիպրոս կմեկնի նաև ակումբի տեխնիկական տնօրեն և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: