Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է

Մի քանի օրվա հարսնացուն` Դիլիջանից

Արմավիրի մարզի Թաիրով գյուղի բնակիչ, 35-ամյա Արտյոմ Եղիազարյանն ի սրտե ուզում էր ամուսնանալ, որ երկու անչափահաս երեխաները` մայրական ջերմության, իսկ ինքը` կնոջ քնքշանքի պակաս չզգային: Ու այդ նպատակով Արտյոմն աղջիկ էր փնտրում հնարավոր և ընդունելի բոլոր տարբերակներով:

2011թ. օգոստոսի 23-ին Արտյոմ Եղիազարյանը սոցիալական կայքի միջոցով ծանոթանում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակչուհի Վարդուհի Մեհրաբյանի հետ և սկսում են համացանցի և բջջային հեռախոսի միջոցով շփվել իրար հետ: Շփման ընթացքում Արտյոմը Վարդուհուն ամուսնության առաջարկ է անում, և վերջինս համաձայնում է: Սակայն մի օր skype-ի միջոցով շփվելիս Վարդուհին Արտյոմենց տանը մանկահասակ երեխաներ է տեսնում:

Հետաքրքրվում է և իմանում Արտյոմի մորից ու իր ապագա փեսացուից, որ վերջինս ամուսնալուծված է և երեխաներն էլ նրա խնամքին են: Դրանից հետո Վարդուհին հրաժարվում է հետագա շփումից և ամուսնությունից: Բայց քանի որ Արտյոմն արդեն շատ էր կապվել Վարդուհու հետ` որոշում է առևանգել նրան: Այդ նպատակով նախնական համաձայնության է գալիս Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ, իր գործընկեր, երթուղայինի վարորդ Էդգար Ինդրիկյանի հետ, և Երևան քաղաքի բնակիչ Գարեգին Ասլանյանի անձնական օգտագործման տաքսի ավտոմեքենայով սեպտեմբերի 15-ին ուղևորվում են Դիլիջան քաղաք: Դիլիջանի ճանապարհին Արտյոմը մյուսներին հայտնում է, որ պետք է փորձի Վարդուհուն համոզել` իրենց հետ գալ, սակայն, եթե նա չհամաձայնի, կառևանգեն Վարդուհուն և կհեռանան Դիլիջանից:

Հասնում են տեղ, Արտյոմը զանգահարում է Վարդուհուն, հետո հանդիպում ու սկսում` համոզել, որ ամուսնանա: Մերժում ստանալուց հետո Արտյոմը հայտնում է Վարդուհուն, որ ուզի-չուզի` տանելու է նրան: Այդ ժամանակ մեքենան մոտենում է նրանց, Արտյոմը գրկում է Վարդուհուն ու Էդգարի օգնությամբ խցկելով մեքենան` փախցնում դիլիջանցի հարսնացուին: Այդ ժամանակ հարևաններից մեկը ձայն է տալիս Վարդուհու մորը` «փախցրին, տարան-տարան…»: Եվ քանի որ Վարդուհու ընտանիքը տեղյակ էր նրա և Արտյոմի կապի մասին, սակայն չգիտեր տան տեղը, դիմում է ոստիկանության օգնությանը: Այդ ընթացքում Վարդուհուն բերում են Թաիրով, որպես հարս ընդունում տանը, հյուրասիրում, իսկ Տավուշի մարզի Դիլիջանի ոստիկանությունում քրգործ է հարուցվում մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելու փաստով (131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ), և այդ հիմքով էլ մեղադրանք առաջադրվում Արտյոմ Եղիազարյանին, Էդգար Ինդրիկյանին և Գարեգին Ասլանյանին:

Դատաքննության ժամանակ Արտյոմ Եղիազարյանը նշել է, որ նախքան ավտոմեքենա նստելը ինքը և Վարդուհին զրուցել են, վերջինս համաձայնության է եկել և իր կամքով նստել ավտոմեքենան, որևէ մեկը նրա նկատմամբ բռնություն չի գործադրել: Գարեգին Ասլանյանին ճանաչել է որպես տաքսու վարորդ և նրան ասել է, որ գնում են Դիլիջան` աղջիկ բերելու:

Էդգար Ինդրիկյանը ցուցմունքով հայտնել է, որ ինքը և Արտյոմը նախապես Վարդուհուն փախցնելու մասին չեն պայմանավորվել, ուղղակի Արտյոմն իրեն ասել է, որ պետք է գնան Դիլիջան` ընկերուհուն տեսակցության: Տեղյակ է եղել, որ Վարդուհին ամուսնալուծված է և, որ Արտյոմը նրա հետ ծանոթացել է ամուսնանալու նպատակով: 2011թ. սեպտեմբերի 15-ին ինքը և Արտյոմը տաքսու վարորդ Գարեգինի հետ գնացել են Դիլիջան: Գարեգինը ճանապարհին է իմացել, որ գնում են աղջիկ փախցնելու: Երբ հասկացել է, որ պետք է Վարդուհուն առևանգեն, ինքն այդ մտքից չի հրաժարվել և փորձել է օգնել ընկերոջը:

Ավտոմեքենան նստելուց հետո Վարդուհու նկատմամբ որևէ բռնություն չի գործադրվել, նա հանգիստ նստել է: Սևանա լճի շրջակայքում գտնվող գազալցակայաններից մեկի մոտ ավտոմեքենան կանգնեցրել են` վառելիք լիցքավորելու նպատակով, նույնիսկ այդ ժամանակ Վարդուհին իրեն հանգիստ է պահել և որևէ մեկին օգնության չի դիմել, թեև նա հնարավորություն ուներ փախչելու: Արտյոմը Գարեգինի ճանապարհածախսը վճարել է, սակայն իրեն հայտնի չէ, թե որքան գումար է տվել: Արտյոմենց տանը մոտ կես ժամ մնացել են, սուրճ խմել, տան անդամները Վարդուհուն որպես հարս են դիմավորել, նա իրեն շատ հանգիստ է պահել և նույնիսկ չի ասել, որ իրեն առևանգել են:

Գարեգին Ասլանյանը ցուցմունք է տվել, որ նախկինում Արտյոմին և Էդգարին չի ճանաչել, նրանց հետ որևէ շփում չի ունեցել, բայց իմացել է, որ երթուղային տաքսու վարորդներ են: Արտյոմը դիմել է իրեն` խնդրելով իրեն 15.000 դրամ գումարով տանել Դիլիջան: Համաձայնության են եկել: Դիլիջան չհասած` Արտյոմը պատմել է ընկերուհու մասին և ասել, որ ընկերուհին համաձայն է իր հետ ամուսնանալ, բայց ծնողները համաձայն չեն: Դրանից հետո ինքը նրան հարցրել է, թե հնարավո՞ր է, որ հետագայում խնդիրներ առաջանան, բայց Արտյոմը ժխտել է: Դիլիջանի մանկապարտեզի մոտ Արտյոմն իջել է և Վարդուհու հետ զրուցելով առաջ գնացել: Այնուհետև Արտյոմը մատով մոտենալու նշան է արել, Արտյոմը Վարդուհուն գրկել և նստեցրել է մեքենան: Վարդուհին ոչ մեքենայի ներսում և ոչ էլ գազալցակայանի մոտ չի գոռացել և իրեն շատ հանգիստ է պահել:

Գործով տուժող Վարդուհին էլ դատարանում ասել է, որ դեպքի օրն առավոտյան Արտյոմն իրեն զանգահարել է և ավտոմեքենայից իջել ու միասին զրուցելով առաջ են գնացել: Արտյոմն ասել է, որ եկել է իրեն տանելու, բայց ինքը չի համաձայնել: Արտյոմը իր ձեռքը բռնած է եղել, ինքը քաշել է ձեռքը, որ խփի նրան, սակայն վայր է ընկել, երբ կանգնել է, Արտյոմը մեջքից է բռնել, իսկ Էդգարը` ոտքերից ու իր կամքին հակառակ իրեն նստեցրել են ավտոմեքենայի հետևի նստատեղին:

Գոռացել է, օգնություն կանչել: Խնդրել է նրանց, որ իրեն հետ տանեն, բայց Էդգարը պատասխանել է, որ արդեն ուշ է, փորձել է զանգահարել ծնողներին, սակայն Էդգարը վերցրել է իր բջջային հեռախոսը: Ինքը շատ վատ վիճակում է եղել, այդ պատճառով գազալցակայանում որևէ քայլ չի ձեռնարկել: Երբ գնացել են Արտյոմենց տուն, ինքն իրեն հանգիստ է պահել` մտածելով, եթե իրեն այդպես չպահի, իր տեղը կփոխեն և ծնողներն իրեն չեն կարող գտնել: Ծնողները դեմ չեն եղել իր և Արտյոմի ամուսնությանը, սակայն երբ իմացել է, որ վերջինս երեխաներ ունի, ինքն է հրաժարվել ամուսնությունից: Վարդուհին խնդրել է բոլորի նկատմամբ մեղմ վերաբերվել:

Վարդուհու մայրն էլ` Անահիտ Ամյանը, երբ իմացել է, որ աղջկա նկատմամբ բռնություն չի գործադրվել, ցանկացել է բողոքը հետ վերցնել, սակայն նրան պատասխանել են, որ իրավունք չունի բողոքը հետ վերցնելու: Այդպես էլ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը Արտյոմ Եղիազարյանին դատապարտել է ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով, Էդգար Ինդրիկյանին և Գարեգին Ասլանյանին` 4 տարի ժամկետով:

Հ.Գ. Դատարանը պատիժ նշանակելիս իհարկե հաշվի էր առել, որ Արտյոմի խնամքին 2 անչափահաս երեխա կա, Էդգարի խնամիքին` 5 անձ, այդ թվում` 3-ը անչափահաս երեխա, Գարեգինն էլ մեկ անչափահաս երեխա ունի և չաշխատող կին, և վերոնշյալ հոդվածով նախատեսված նվազագույն պատիժ էր նշանակել: Պարզապես վատ է, որ այդ լավ նպատակի իրականացման արդյունքում, ընտանիքներն և մասնավորապես երեխաները 4 տարի մնալու են առանց կերակրողի: Իսկ տաքսու վարորդների համար նմանատիպ պատմությունները պետք է դաս լինեն` ուղևորների պատվերն ընդունելուց առաջ ճշտել դրա նպատակը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում