«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, «Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի առաջադրի իր թեկնածությունը:
Փոխարենը, մեր տեղեկություններով, Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում կընդգրկվի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, «Հայէկոնոմբանկի» նախագահ Սարիբեկ Սուքիասյանը:
«Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, որ Կենտրոն համայնքի 9-րդ կամ 10-րդ ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը:








































