Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի Ակադեմիայում, շարունակվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում փետրվարի 16-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց «Միկա-2» թիմի հետ: Հանդիպումն ավարտվեց 4:1 հաշվով` հօգուտ Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականի:
Փետրվարի 18-ին` ժամը 12:00-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի Ակադեմիայում, Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն իր ուժերը կչափի «Փյունիկ-2»-ի հետ: