Ռուսական խոշոր VKontakte սոցցանցի ղեկավարությունը հեռացնում է ինքնասպանության վերաբերյալ բոլոր էջերը: Այս մասին RIA-Novosti գործակալությանը հայտնել է ռեսուրսի մամուլի քարտուղար Վլադիսլավ Ցիպլուխինը:
«Մենք պայքար չենք տանում որևէ կոնկրետ թեմատիկա ունեցոող խմբերի դեմ: Սակայն ինքնասպանության թեմայի հետ կապված խմբերից օգտատերերը բողոքել են: Հենց դրա համար էլ մենք դրանք հեռացնում ենք»,- ասել է Ցիպլուխինը:
Ռեսուրսի օգտատերերը կարող են իրենց բողոքը հայտնել կայքի ղեկավարությանը որևէ խմբի կամ կոնտենտի վերաբերյալ: Ցիպլուխինի խոսքերով՝ միայն մեկ բողոքը բավարար է, որպեսզի կայքի ղեկավարները ստուգեն այն: Եթե էջի կոնտենտը հակասում է ՌԴ օրենքներին, այն փակվում է:











































