Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Լիովին վստահում եմ մեր դարպասապահներին. Արթուր Հովհաննիսյան. Սպորտ

Գյումրիի «Շիրակ»-ի դարպասապահների մարզիչը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսեց արտասահմանցի դարպասապահների հետ կապված ՀՖՖ-ի կայացրած որոշման, ինչպես նաև թիմի դարպասապահների մարզավիճակի մասին.

– Ես միանշանակ կողմ եմ այդ որոշմանը: Դա շատ լավ է, քանի որ կսկսենք վստահել մեր հայ դարպասապահներին, տղաներին հնարավորություն կտրվի ավելի շատ խաղալ, եւ նրանցից յուրաքանչյուրը կձգտի անել ամեն ինչ, որպեսզի հայտնվի ազգային հավաքականում: Եվ արդեն դարպասապահների ընտրությունը մեծ կլինի:

– Ի՞նչ մարզավիճակում են գտնվում մեր դարպասապահները:

– Ես երկուսից էլ շատ գոհ եմ: Թե´ Արթուր Հարությունյանը, թե´ Նորայր Աբրահամյանը այժմ գտնվում են շատ լավ մարզավիճակում, շատ եռանդով են մասնակցում ամեն մի մարզմանը: Երկուսն էլ շատ աշխատասեր դարպասապահներ են:

– Արդեն չորս ստուգողական հանդիպում եք անցկացրել այս երեք ուսումնամարզական հավաքների ժամանակ: Ի՞նչ կասեք դարպասապհների մասին: Կատարու՞մ են արդյոք նրանք ձեր բոլոր առաջադրանքները:

– Նրանք հանդիպումների ժամանակ ամեն ինչ շատ ճիշտ են անում: «Արարատ»-ի հետ հանդիպմանը Նորայր Աբրահամյանը անառիկ պահեց դարպասը` մի քանի անգամ փրկելով թիմին գոլից: Նա շատ վստահ խաղաց այդ օրը: «Զակարպատիե»-ի հետ հանդիպման առաջին խաղակեսին հուսալի խաղաց Արթուր Հարությունյանը: Ճիշտ է, մենք երկու գոլ բաց թողեցինք, սակայն այնտեղ այդքան էլ դարպասապահի սխալից կախված չէր: Նորայր Աբրահամյանը երկու դրվագում էլ կատարեց ցուցումները:

– Իսկ ինչպե՞ս են համագործակցում դարպասապհները պաշտպանների հետ:

– Ճիշտ է, Արթուր Հարությունյանը նոր է թիմում, սակայն նա այնքան շուտ ընտելացավ մեր խաղաոճին, որ այդ ամենը շատ արագ ստացվեց: Նա հիանալի է հասկանում պաշտպաններին և շատ լավ է ստացվում համագործակցությունը: Իսկ ինչ վերաբերում է Նորայր Աբրահամյանին, ապա նա վաղուց է հանդես գալիս «Շիրակ»-ում և շատ լավ է հասկանում ցանկացած խաղացողի: Ես լիովին վստահում եմ մեր դարպասապհներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում