Այսօր ցերեկը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, որովհետև գտնվում ենք հարավարևմտյան ցիկլոնի ազդեցության գոտում: Երեկոյան ժամերին տեղումները կադադարեն: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանցը:
Նրա խոսքով` փետրվարի 17-ին ու 18-ին տեղումների հավանականություն կա միայն հանրապետության արևմտյան շրջաններում:
Ինչ վերաբերում է Երևանին, ապա մայրաքաղաքում էական տեղումներ չեն սպասվում:
«Փետրվարի 18-ին`օրվա առաջին կեսից սկսած, և փետրվարի 19-ին հանրապետությունում տեղումներ են սպասվում: Ջերմաստիճանը մինչև 17-ն էապես չի փոխվի: Հանրապետությունում փետրվարի 18-ին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ 20-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով»,- նշեց Գ. Սուրենյանցը: