ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով հստակեցվում են օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից, ինչպես նաև Հաշվապահների միջազգային դաշնության հավաստագիր ունեցող` ՀՀ-ում գործող ՀԿ-ների կողմից ՀՄԴ կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված աուդիտորներին աուդիտորի որակավորման վկայական տրամադրելու հետ կապված հարցերը։
Երեք այլ որոշումներով կառավարությունը համապատասխան լրացում է կատարել իր նախկին որոշումներում և ներքին աուդիտի բաժիններ ստեղծել ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների աշխատակազմերում։ Եվս երեք որոշում ուղղված է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի հետագա բարեփոխմանը, մասնավորապես` ներքին գործառույթների և արտաքին օգտվողներին մատուցվող ծառայությունների, ՏԻՄ ներկայացվող տեղեկությունների տրամադրման գործընթացի պարզեցմանը և ավտոմատացմանը։










































