Այն բանից հետո, երբ ամերիկյան Արկանզաս և Լուիզիանա քաղաքներում թռչունները հազարներով սատկած թափվում էին շենքերի տանիքներին, փողոցներում և բակերում, հիմա էլ նույն երևույթը դիտվել է Շվեդիայի Ֆալչյոպինգ քաղաքում: Եթե ամերիկացիներն այդ փաստը բացատրում էին ամանրյա հրավառությամբ (իբր թռչունները պայթյուններից խլացել են), ապա այս դեպքը մասնագետներին լուրջ մտորումների տեղիք է տվել, իսկ ինտերնետում սկսել են հրապարակումներ հայտնվել` իբր «մոտ է աշխարհի վերջը»: Տարօրինակն այն է, որ Արկանզաս գետում հայտնաբերվել է մի քանի տասնյակ հազար սատկած ձուկ, սակայն մասնագետները հայտնում են, որ թունավորման վարկածը հերքվել է, քանի որ սատկած ձկների թիվն այդ դեպքում մի քանի անգամ ավելի կլիներ:
Ինտերնետում ամենափնտրվող բառերն են «թռչուններ, մարգարեություն, ապոկալիպսիս»: Մարդիկ փորձում են գտնել այս երևույթի բացատրությունը, սակայն ոչ մեկ դեռ հստակ պատասխան չի տվել: