Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Հայաստանի Կոմկուսը շռնդալից մուտք է ունենալու ԱԺ. Ռ. Թովմասյան

Քաղաքական դաշտում այսօր բոլորն իրենց դերն են խաղում: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն ամենահավասարակշռված քաղաքական ուժերից է:

«Մենք աստիճանաբար պատրաստվում ենք առաջիկա ընտրություններին: Կան որոշ դժվարություններ, որոնք պետք է փորձենք հաղթահարել: Նախ, չեմ հասկանում` ինչու բարձրացրեցին ընտրագրավի չափը` այն հասցնելով 8 միլիոն դրամի: Բայց հանգանակություններ են սկսվել, կան առանձին մարդիկ, ովքեր պատրաստ են գրավի հարցում օգնել մեզ:

Ինչ վերաբերում է ցուցակներին, ապա դրանք կհաստատենք մարտին կայանալիք կենտրոնական պլենումում: Մինչ այդ մենք հաճախ ենք լինում շրջաններում, հանդիպում ընտրողների հետ: Այդ հանդիպումները ցույց են տալիս, որ ժողովուրդը կարոտ է սոցիալիստական գաղափարախոսությանը: Նրանք ուղղակի խնդրում են վերադարձնել խորհրդային կարգերը, թեկուզ դրանք հաճախ բռնապետական են որակվում: Մարդկանց ավելի քան 50 տոկոսն աղքատ է»,- ասաց Թովմասյանը:

Անդրադառնալով երեկ ԱԺ-ում հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի շուրջ կազմակերպված լսումներին` նա հայտարարեց, որ ՀԿԿ-ն կողմ է այդ ընտրակարգին: «Բայց ո՞վ էր որոշել այդ լսումներին չհրավիրել նաև մեր կուսակցության ներկայացուցիչներին: Տեսանք, թե ովքեր էին նստած դահլիճում: Միաժամանակ, չկա ավելի լավ համակարգ, քան համամասնական ընտրակարգը, որով կուսակցությունը պատասխանատու կլինի իր յուրաքանչյուր ներկայացուցչի համար»,- ասաց նա:

Ռուբեն Թովմասյանը նշեց նաև, որ համագործակցության առաջարկով իրենց է դիմել Առաջադիմական կոմունիստական կուսակցությունը, իսկ ահա Միավորված կոմունիստական կուսակցության հետ համագործակցության ուղիները սառեցված են:

«Առաջադիմականի հետ մենք արդեն իսկ որոշակի միջոցառումներ ենք իրականացրել, հետագա համագործակցության մասին կորոշենք հավելյալ: Դաշինք, բացի կոմունիստներից, ուրիշ ոչ մի ուժի հետ չի լինելու, և ես կարծում եմ, որ շռնդալից մուտք ենք ունենալու ԱԺ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում