Երեկ Պլովդիվում կայացող Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությունում մեր երկու թիմերն էլ պարտություն կրեցին եւ դուրս մնացին առաջին տեղի համար պայքարից: Մեր տղամարդկանց «Միկա-Երեւան» թիմը 3.5:2.5 հաշվով խաղն ավարտեց ռուսական «Economist-SGSEU-1»-ի հետ: Մեր թիմից պարտություն կրեց Արման Փաշիկյանը, մնացացած հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի: Այս խաղից հետո «Միկա-Երեւան»-ը այժմ ընթանում է 5-րդ տեղում եւ կարող է միայն պայքարել 2-րդ կամ 3-րդ մրցանակային տեղի համար:
Աղջիկների համանուն թիմը պատվել է Մոնակոն ներկայացնող « Cercle d’Echecs de Monte Carlo» թիմին, եւ նույնպես դուրս մնացել առաջին տեղի համար պայքարից: