Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Խոսքերն ավելորդ են

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղարը արդեն հասցրել է հերքել կուսակցության կապը Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց դա, ըստ երևույթին, մի ստվեր է, որը ԲՀԿ-ի վրա կմնա բավական երկար ժամանակ և առնվազն խորհրդարանական ընտրարշավի ամբողջ ընթացքում:

Բանն այն է, որ երբ կուսակցությունը որոշում է կայացնում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին ԲՀԿ շարքերն ընդգրկելու մասին, դրանից հետո, մեղմ ասած, շատ դժվար է համոզել, որ ԲՀԿ-ն Քոչարյանի հետ կապ չունի: Նույնիսկ քաղաքականությունից հեռու մարդիկ են շատ լավ պատկերացնում, որ Վարդան Օսկանյանը չի եղել և հազիվ թե լինի ինքնուրույն քաղաքական գործիչ, որը կհամարձակվեր Հայաստանի համար ներքաղաքական և ներիշխանական ներկայիս կարևոր և գրեթե պատմական պահին մտնել քաղաքականություն, այն էլ մի կուսակցություն, որը բավական սուր հակադրության մեջ է Սերժ Սարգսյանի հետ: Վարդան Օսկանյանն այդ բանը կարող էր անել միայն շատ ավելի լուրջ թիկունք ունենալու պարագայում, ինչն էլ նրա դեպքում, անկասկած, Ռոբերտ Քոչարյանն է:

Իհարկե, այս տեսանկյունից հետաքրքիր կլիներ լսել հենց Քոչարյանին: Բնական է, որ նա անպայմանորեն կփորձի հերքել իր ազդեցությունը Օսկանյանի վրա, նաև իր կապը «Բարգավաճ Հայաստան»-ի հետ: Մյուս կողմից, սակայն, անկասկած է, որ Քոչարյանն ինչ-որ մեսիջով պետք է ցույց տա, որ Վարդան Օսկանյանի և «Բարգավաճ Հայաստան»-ի փոխհարաբերության հաստատման «կնքահայրն» այնուամենայնիվ ինքն է: Թեև դա ըստ էության մի իրավիճակ է, երբ անգամ ցույց չտալու դեպքում բոլորի մոտ կա այդ համոզումն ու ընկալումը, և Քոչարյանին ու ԲՀԿ-ին այլ բան չի մնում, քան հանրությանը տարհամոզելու համար կամ բացահայտորեն դուրս գալ միմյանց դեմ, կամ էլ պարզապես պաշտոնականացնել իրենց հարաբերությունները և այլևս չսեթևեթել, ինչպես կասեր Գալուստ Սահակյանը, այլ զբաղվել արդեն կոնկրետ քաղաքականությամբ, որ մյուս բոլորն էլ իմանան իրենց անելիքը, այդ թվում, իհարկե, առաջին հերթին Հայաստանի հասարակությունը: Այնպես որ, խոսքերն արդեն ավելորդ են: Եթե «Բարգավաճ Հայաստան»-ն, օրինակ, կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, ապա կարող է այդ ամենն ապացուցել գործով, առավել ևս, որ փորձում է համոզել իր խոսքի և գործի կապը: Այդ դեպքում արժե պարզապես տալ Ռոբերտ Քոչարյանի նախագահության քաղաքական գնահատականը, ու այդ գնահատականից արդեն պարզ կլինի, թե ինչ կապ կա Քոչարյանի և «Բարգավաճ Հայաստան»-ի միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում