Անգլիայի առաջնություն. «Մանչեսթր Յունայթեդ»-ի բոլոր մրցակիցները միավորներ կորցրեցին: Ալեքս Ֆերգյուսոնը երևի ամենալավ երազում էլ չէր կարող այսպիսի բան տեսներ: Մրցաշարային աղյուսակի 2-րդ և 3-րդ հորիզոնականներում ընթացող թիմերի` «Արսենալ»-ի և «Մանչեսթր Սիթի»-ի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի: Եթե առաջին խաղակեսում «Արսենալ»-ը մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեց, ապա երկրորդ խաղակեսում թիմերից ոչ մեկին չհաջողվեց անգամ լուրջ հարված կատարել մրցակցի դարպասին: 4-րդ և 5-րդ տեղերում ընթացող «Տոտենհեմ»-ն ու Չելսին պարտվեցին: «Էվերտոն»-«Տոտենհեմ»` 2:1, «Վուլվերհեմփթոն»-«Չելսի»` 1:0: Օրվա մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Ասթոն Վիլլա»-«Սանդերլենդ»` 0:1, «Նյուքասլ»-«Վեսթ Հեմ»` 5:0, «Բլեքբըրն»-«Լիվերպուլ»` 3:1, «Բոլթոն»-«Ուիգան»` 1:1: