«Լիվերպուլ»-ը պաշտոնական առաջարկ է ուղարկել «Մանչեսթեր Սիթի»-ի գրասենյակ` Էմանուել Ադեբայորին վարձակալելու կապակցությամբ, հաղորդում է skysports.com-ը: Հիշեցնենք, որ բացի «Կարմիրներ»-ից Ադեբայորին իրենց կազմում տեսնելու ցանկություն էին հայտնել նաև «Տոտենհեմ»-ը, «Վեսթ Հեմ»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը:
«Բլեքբրն»-ը 23.5 մլն. եվրո է առաջարկում «Միլան»-ի բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի համար: Այդ մասին հայտարել է ակումբի ներկայացուցիչ Արունդատի Դեսային` BBC Radio Lancashire-ին տված հարցազրույցում: Դեսային ասել է նաև, որ նրանք պատրաստվում են վարձակալել Դեյվիդ Բեքհեմին:
Sky Sports-ի հաղորդմամբ, այսօր գերմանական «Վոլֆսբուրգ»-ի հարձակվող Էդին Ջեկոն բուժզննման կենթարկվի «Մանչեսթր Սիթի»-ի մասնագետների կողմից, որից հետո բոսնիացու հետ կկնքվի 4 տարվա պայմանագիր: 24-ամյա ֆուտբոլիստի համար «Սիթի»-ն կվճարի 27 մլն ֆունտ:
Իտալական «Յուվենտուս»-ի ղեկավարությունը հայտարարել է, որ ոչ մի ջանք չի խնայի «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլին ձեռք բերելեւ համար: «Կրասիչի հետ նրանք հրաշալի զույգ կկազմեն և եզրերում «Յուվենտուս»-ի հետ պայքարելն անհնար կլինի», – հայտարարել է թուրինյան ակումբի ներկայացուցիչը:
«Առաջին լրատվականը» իր ընթերցողներին ամենօրյա ռեժիմով կտեղեկացնի ֆուտբոլային տեղափոխությունների մասին մինչև տրանսֆերային պատուհանի փակումը: