Ինչպես փոխանցում է Daily Mail-ը, «Բիթլզ» խմբի հայտնի երգիչ Ջոն Լենոնի կոստյումը, որով նա պատկերված է Abbey Road ալբոմի կազմի վրա, վաճառվել է $46 հազարով: Այն վաճառվել է Քոնեքտիկուտում կայացած աճուրդի ժամանակ: Կոստյումը կարվել է 1969թ., փարիզյան հայտնի մոդելավորող Թեդ Լապիդուսի կողմից: Գնորդի մասին տեղեկություններ չեն փոխանցվում, քանի որ գնումը կատարվել է ինտերնետով, իսկ գնորդը չի ցանկացել հայտնել իր մասին: Նախկինում նախատեսվում էր կոստյումը վաճառել $116 հազարով:
«Առաջին լրատվականը» արդեն հայտնել է, որ Abbey Road-ի կազմի վրա պատկերված անցումը վերջերս Լոնդոնի իշխանությունների կողմից հայտարարվել է պատմամշակութային արժեք և վերցվել է պետության հսկողության տակ: