«Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցությունը և մի քանի հասարակական կազմակերպություններ առաջիկա խորհրդարանական ընտրություններում միասնական ճակատով են հանդես գալու»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
«Վերջիններս համատեղ փաստաթուղթ են ստորագրել:
Հուշագրում մասնավորապես նշվում է, որ «ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցության (ԺԱԿ) նախաձեռնությամբ հրավիրված համատեղ քննարկումների ընթացքում, վերլուծելով Հայաստանում առկա ներքաղաքական վիճակը, նաև ելնելով 2012թ. ՀՀ Աժ հերթական ընտրություններին ընդառաջ երկրում ձևավորված նախընտրական իրողություններից և երկրի կանխատեսելի ապագայի երաշխավորման խնդրում այդ ընտրությունների ունեցած հույժ կարևորությունից, որոշում են կայացրել հանդես գալ միասնական ճակատով»:










































