Tuesday, 09 06 2026
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը

Ավագանու հանրապետական անդամ հացթուխը հովանավորվում է Գալուստ Սահակյանի կողմից. մամուլ

«Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հովանավորյալ լինելը, պարզվում է, կարող է անհավանական հնարավորություններ բացել մարդկանց առաջ: Այդպիսի մարդկանցից մեկը Գյումրիի ավագանու հանրապետական անդամ Գագիկ Ադամյանն է: Ավագ սերնդի գյումրեցիները պնդում են, որ Ադամյանը մասնագիտությամբ հացթուխ է, և որպես հավելյալ փաստարկ ասում, որ նրան հիշում են «Թունդիրի Գագո» մականունով»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.

«Չնայած այսպիսի մասնագիտական անցյալին, Գագիկ Ադամյանը նշանակվել է Գյումրիի էնրիկո Մատտեի անվան իտալական պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար: Ըստ որոշ տեղեկությունների` նման նշանակման պատճառն այն է, որ Ադամյանը հովանավորվում է Գալուստ Սահակյանի կողմից: Ինչպես հայտնի է, Սահակյանի աներձագը՝ Բուռնաշ մականունով հայտնի Աշոտ Աղաբաբյանը, Գյումրիից է Աժ պատգամավոր ընտրվել, և թերևս ընտրություններում Աղաբաբյանին աջակցելու շնորհիվ է Ադամյանը Սահակյանի աչքը մտել, վերջինս էլ երևի առողջապահության փոխնախարար որդուն խորհուրդ է տվել աջակցել հացթուխի նշանակմանը՝ պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնում:

Ի դեպ, Շիրակի մարզպետարանում չեն էլ թաքցնում, որ պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար են նշանակել հացթուխի, չեն էլ թաքցնում, որ դա արել են Սահակյան-Աղաբաբյան տոհմի միջնորդությամբ: Ինքը՝ Ադամյանը, երեկ մեր թղթակցի այն հարցին, թե ինչ մասնագիտություն ունի, պատասխանել է երկար մտածելուց հետո: «Տնտեսագետ»,- ասել է նա` հավաստիացնելով, թե ունի բարձրագույն կրթություն: Իսկ հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, թե ինքը հացթուխ է, Ադամյանը պատասխանել է. «Քեզ ինչ: Համ էլ հացթուխը դու ես»: Իսկ ճի՞շտ է արդյոք, որ իրեն հովանավորում է Գալուստ Սահակյանը: «Իյա, քեզ ինչ, ով է ինձ հովանավորում, պա-կա»,- այս հարցին էլ այսպես է պատասխանել Ադամյանը ու անջատել հեռախոսը:

Իսկ Գյումրիի իտալական պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատարի անձը մեզ սկսեց հետաքրքրել այն տեղեկությունների ֆոնին, որ նա քաղաքական դրդապատճառներով մարդկանց ազատում է աշխատանքից»:

«Ուշ երեկոյան մեր թերթի երևանյան թղթակիցը կրկին զանգահարեց պարոն Ադամյանին և մի բանի հետաքրքիր տեղեկություններ ևս պարզեց: Մասնավորապես, Գագիկ Ադամյանը 2006 թվականին, 46 տարեկան հասակում ավարտել է «Մենեջմենթի համալսարան» անունով մասնավոր բուհը: Ներկայումս նա ուսանողի կարգավիճակ ունի, սովորում է առողջապահության կառավարման ակադեմիայի մագիստրատուրայում: Բուհն ավարտելու է երկու ամսից, և թերևս միայն սրանից հետո կլինի ոչ թե իտալական պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնակատար, այլ հենց տնօրեն: Բայց որպեսզի այս տեսլականն իրականություն դառնա, նախ հարկավոր Է, որ իր հարազատ Հանրապետական կուսակցությունը պահպանի իշխանությունը»,- հավելում է «ՀԺ»-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում