Այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում ձերբակալվել են Տրիումֆալնայա հրապարակում դեկտեմբերի 31-ին հանրահավաքից հետո ձերբակալված ընդդիմադիրներին սատարող պիկետի 7 մասնակիցներ:
Ոստիկանության բաժանմունք բերման ենթարկվածների թվում է «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը: Նախoրեին նույնպիսի ակցիայի ընթացքում ձերբակալվել, ապա ազատ էին արձակվել 35 մարդ:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչներ` Բորիս Նեմցովը, Իլյա Յաշինը, Կոնստանտին Կոսյակինը եւ Էդուարդ Լիմոնովը դեկտեմբերի 31-ի հանրահավաքից հետո ենթարկվել են վարչական կալանքի` իրավապահներին չենթարկվելու մեղադրանքով: