Ինչպես հայտնում է 1news.az-ը, 2011-ի առաջին եռամսյակում Բաքու կժամանեն Մերձկասպյան պետությունների ԱԳ փոխնախարարները, այստեղ տեղի է ունենալու հատուկ աշխատանքային խմբի նիստը, որը քննարկելու է Կասպից ծովի իրավական կարգավիճակի սահմանման հարցերը: Այս տեղեկությունը գործակալությանը փոխանցել է դիվանագիտական աղբյուրը:
Հանդիպումը կայանալու է Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Թուրքմենստանի արտգործնախարարների տեղակալների մակարդակով: